Արտույտի Երգը

(Ժողովրդական ավանդություն)

Մի մարդ տեսավ գարնան մարգում
Վեր ճախրելով,
Ճըռվողելով,
Ոնց էր արտուտն անուշ երգում։«Սա որ, ասավ, էս վայրի տեղ
Երգ է ասում էսքան շքեղ,
Հապա թե մեր տանը լինի
Ի՜նչ դրախտի ձայն կըհանի»։
Ու ներշընչման տենդի միջինԲռնեց մարգի սիրուն երգչին,
Տարավ փակեց նեղ վանդակում.
— Տեսեք, հիմի ոնց է երգում։Բայց ի՜նչ. գերի, վանդակի մեջ.
Թըռչնակը լուռ նայում էր խեղճՀեռո՜ւ–հեռո՜ւ ճոխ մարգերին.
Միտն էր բերում կյանքը նախկին,
Երբ որ ազատ,
Էն ցողապատ
Թարմ արոտում,Թավիշ խոտում
Ման էր գալի,
Սորոլ տալի…
Միտն էր բերում,
Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,Ու հառաչում,
Ցավոտ ճըչում
Մաշող կարոտն ազատության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն»։
— Գուցե սրա կուտն է աղքատԿամ թե փայտե վանդակն է վատ,
Որ իր զըվարթ երգը թողեց։
Միտք արավ տերն ու ողջ փոխեց.
Փայտե կոպիտ հին բանտի տեղ
Ոսկի վանդակ շինեց շըքեղ

Ու կերակուրն, էն օրից վեր,
Արավ շաքար ու թանկ մըրգեր։
Սակայն մարգի քընքուշ գերին
Մըտիկ չարավ թանկ մըրգերին։
Ոսկի բանտից՝ նեղ ու խավար,

Սըլանում էր միտքն անդադար
Դեպ վե՜ր, դեպ վե՜ր…
Ու հիշում էր,
Թե մայիսի
Արշալույսի

Ջինջ երկընքում
Ո՜նց էր երգում,
Խորո՜ւնկ, անվե՜րջ,
Լույս ծովի մեջ
Անփույթ լողում,

Խընդում, խաղում…
Միտն էր բերում,
Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,
Ու էն կյանքի հուր կարոտով,
Նեղ վանդակում, կոտրած սըրտով 

Հընչում էր ողբն իր գերության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»
— Ո՞րն է սրա լավ վաթանը,
Որ չի կենում իր ճոխ տանը,
Ո՛չ մի ուրախ երգ է երգում

Էս ոսկեղեն թանկ վանդակում։
Ասավ տերը ու ետ տարավ՝
Թողեց հանդում։ Գերին թըռավ,
Կարոտալի մըտավ էն պերճ
Ծաղիկների, խոտերի մեջ։

Ապա վերև,
Դեպի արև
Ճախրեց, խընդաց.
Օդում թընդաց,
Հոսեց երգը… Սակայն նորեն

Էլ առաջվա երգը չէր էն…

Ու էն օրից
Ջինջ այերից
Զիլ, թրթռուն 
Ինչ էլ երգի,—

Արև, գարուն,
Բույրը մարգի,—
Նըրա զըվարթ, հընչուն երգում
Դեռ լալիս է ու հեկեկում
Հիշատակը իր գերության

«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»

1908

Առաջադրանքներ`

  1. Արտույտ թռչունի մասին  հետաքրքիր տեղեկություններ փնտրեք համացանցում ։
Արտույտը գարնանային ամենավաղ թռչուններից է: Դրա ապացույցը գարնանը թռչունի հաճելի զրնգուն երգն է, որն ասես «տարածվում է երկնքից»:
Արտույտները կազմում են ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք: 
Հայտնի է արտույտների 78 տեսակ՝ տարածված հիմնականում Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, մեկական տեսակ՝ Ամերիկայում և Ավստրալիայում: ՀՀ-ում հանդիպում է 8 տեսակ՝ տափաստանային, եղջյուրավոր, փուփուլավոր, երկբծավոր, փոքր, մոխրագույն, անտառային և դաշտային: Դաշտային, եղջյուրավոր և փուփուլավոր արտույտները նստակյաց են, մնացած տեսակները՝ բնադրող-չվող: Բնակվում են բաց տարածություններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառի բացատներում, հարթավայրերում, լեռներում: 
Արտույտները փոքրամարմին (110– 230 մմ երկարությամբ, 19–70 գ կենդանի զանգվածով) երգեցիկ թռչուններ են: Ունեն ամուր կառուցվածք, համեմատաբար մեծ գլուխ, կարճ ոտքեր՝ հարմարված գետնին քայլելու համար: Թևերը երկար են ու լայն: Մեջքը խայտաբղետ է, փորը՝ բաց գունավորված: Քուջի և կրծքի վրա հաճախ բծեր են լինում: Էգը և արուն արտաքինից չեն տարբերվում: 
Արագաթռիչ են և արագավազ: Հիմնականում բաց տարածությունների թռչուններ են: Երգում են թռիչքի ընթացքում, թևերի ու պոչի բացվածքով ցուցադրում հարսանեկան խաղերի դրվագներ: Սնվում են հացահատիկի և մոլախոտերի սերմերով, միջատներով: Բնադրում են գետնին, դնում 4–6 ձու: 
Եթե պատահաբար արտույտի բույն տեսնեք, աշխատեք չվնասել այն, որպեսզի հաջորդ գարնանը ոչ թե մեկ արտույտ, այլ արտույտների արդեն մի ողջ ընտանիք վնասատուներից պաշտպանի դաշտերը և իր հաճելի հնչեղ ձայնով ուրախացնի ձեզ: 
Երկբծավոր արտույտ
  1. Բացատրեք կարմիրով նշված բառերը և սովորեք։

մարգ-ածու

Ճախրել-թռչել

Ճռվողել-ծլվլալ

Տենդ-Տախություն

Ճոխ-Հարուստ

Արոտ-Անասունների արածելու կանաչ խոտ

Թավիշ-խիտ

Հառաչել-հեծել

Վաթան-Հայրենիք

Մտիկ անել-մտածել

Արշալույս-Առավոտ

Անփույթ-Անուշադիր

Պերճ-Շքեղ

Թնդալ-դղրդալ

Չիլ-Չեչոտ

Թրթռուն-Թրթռացող

Հեկեկում-Հեկեկանք

  1. Բացատրեք կանաչով նշված արտահայտությունները։

Ի՜նչ դրախտի ձայն կըհանի-Ինչ լավ կերգի

Միտն էր բերում կյանքը նախկին,-Հիշացնում է նախկին կյանքը

Մաշող կարոտն ազատության-Կարոտը ազատության

Սըլանում էր միտքն անդադար Դեպ վե՜ր, դեպ վե՜ր…-Մտքերն էին անդադար միշտ վերև

Ու էն կյանքի հուր կարոտով, Նեղ վանդակում, կոտրած սըրտով  Հընչում էր ողբն իր գերության.-Ու այն կյանքի կարոտով, Նեղ վանդակում կտրած սրտով,  Հնչումեր երգը իր գերության։

  1. Ինչո՞ւ արտույտը չէր երգում ոսկե վանդակի մեջ։

Որովհետև ոսկե վանդակում շատ նեղ էր։ Ու հիշում էր , թե մայիսի Արշալույսի Ջինջ երկքում ո՛նց եր երգում Խորո՜ւնկ, անվե՜րջ, Լույս ծովի մեջ Անփույթ լողում, Խընդում, խաղում Միտն էր բերում, Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,  Ու էն կյանքի հուր կարոտով, Նեղ վանդակում, կոտրած սըրտով ։

  1. Ինչո՞ւ ազատ արձակվելուց հետո արտույտի երգը չհնչեց նախկինի պես։

Թողեց հանդում։ Գերին թըռավ,
Կարոտալի մըտավ էն պերճ
Ծաղիկների, խոտերի մեջ։

Ապա վերև,
Դեպի արև
Ճախրեց, խընդաց.
Օդում թընդաց,
Հոսեց երգը… Սակայն նորեն

Էլ առաջվա երգը չէր էն։

  1. Ըստ Ձեզ՝ ի՞նչ է ազատությունը։

Ազատությունը  այն է, որ ինքն է որոշում ինչ անի, ինչ խոսի և ուրիշի իշխանության տակ չի։

Похожее изображение

Оставьте комментарий