Избранное

Մաթեմատիկա 23.11.2018

1. Հաշվիր արտահատության արժեքը.

241x(24052-14701)-1486-2478=2253591

2. Միևնույն կետից հակադիր ուղղությամբ միաժամանակ շարժվեցին երկու հետիոտն:Որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 544 մ, որը երկրորդի անցածից 120 մ-ով պակաս էր:Որքա՞ն էր այդ պահին հեռավորությունը երկու հետիոտների միջև:

Լուծում

544+120=664

664+544=1208

3. Երևանից 100 կմ/ժ արագությամբ դեպի Մոսկվա սկսեց շարժվել ավտոմեքենան: 300 կմ ճանապարհ անցնելով ավտոմեքենան ընդմիջում կատարեց Թբիլիսիում: 1 ժամ ընդմիջումից հետո, ավտոմեքենան շարունակեց ճանապարհը: Քանի՞ ժամ տևեց ճանապարհորդությունը, եթե Թբիլիսիից Մոսկվա հեռավորությունը 500 կմ էր:

Լուծում

300:100=3

500:100=5

3+5+1=9

Լրացուցիչ

4. Գնացքը երկու կայարանների միջև հեռավորությունը անցավ երեք օրում: Առաջին օրը նա անցավ 174կմ, երկրորդ օրը՝ 98 կմ, իսկ երրորդ օրը նա անցավ առաջին և երկրորդ օրերում անցածից 2 անգամ ավելի:Ի՞նչ արագությամբ էր շարժվում գնացքը, եթե այն երեք օրերում ընդհանուր առմամբ շարժման մեջ էր 14 ժամ:

Լուծում

(1) 174+98=272

(2) 272×2=544

(3) 272+544=816

(4) 816:14=

Реклама

Մաթեմատիկա տնային 7․12․2018

1.Կատարիր բաժանում.

240:10=24                                                                     41:8=5 (1մն․)

345:10=34 (5մն․)                                                          142:7=20 (2մն․)

2.Բաղադրիչները կորացրու մինչև տասնյակներ և կատարիր գործողությունները.

ա)247+363=250+360=610                                          բ)14+574=10+570=580

3.Արտահայտիր րոպեներով.

15 ժ 38 ր=938 ր

Արտահայտիր սանտիմետրերով.

17 մ 7 դմ 74 սմ=1844 սմ

4.Հայկն ունի 1460 դրամ: Այդ գումարով ամենաշատը քանի՞ հատ պաղպաղակ կարող է գնել, եթե մեկ պաղպաղակն արժե 60 դրամ: Այդքան պաղպաղակ գնելուց հետո որքա՞ն դրամ կմնա նրա մոտ:                                                           Լուծում

(1) 1460:60=24 (2մն․)

Պատ․ 24 հատ

5.Դիր փակագծեր այնպես, որ ստանաս հավասարություն.

5500-570-420:6= 5500-(570-420:6)=5000

6.Աշոտի մոտ կա հավասար քանակով 50 և 20 դրամանոց մետաղադրամներ: Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը 2800 դրամ է: Աշոտը քանի՞ 50 և քանի՞ 20 դրամանոց մետաղադրամներ ունի:

Լուծում

  • 50+20=70
  • 2800:70=40դրամ

Մաթեմատիկա 07․12․2018

1.Կատարիր բաժանում.

378:10=37 (8մն․)                                                          36:8=4 (4մն․)

140:10=14                                                                     741:4=185 (1մն․)

 

2.Բաղադրիչները կորացրու մինչև տասնյակներ և կատարիր գործողությունները.

ա)91+143=90+140=230                                  բ)7895+36=7900+40=7940

3.Արտահայտիր ժամերով

14 օր 15 ժ=351

Արտահայտիր դեցիմետրերով.

10 կմ 10 մ 7 դմ=100,107

4.Աննան ունի 2450 դրամ:Այդ գումարով ամենաշատը  քանի՞ վարդ նա կարող է գնել, եթե 1 վարդն արժե 70 դրամ: Այդքան վարդ գնելուց որքա՞ն դրամ կմնա նրա մոտ:

Լուծում

(1)   2450:70=35վարդ

5.Արան ունի հավասար քանակով 50,20 և 10 դրամանոց մետաղադրամներ: Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը 2400 դրամ է: Յուրաքանչյուր մետաղադրամից քանի՞ հատ ունի Արան:

Լուծում

  • 50+20+10=80
  • 2400:80=30

 

6.Հայկի և Արամի՝ ստուգողական աշխատանքից ստացած միաորների գումարը 75 է: Եթե  Հայկը ստանար ևս 7 միավոր, կունենար այնքան միավոր, որքան ունի Արամը: Քանի՞ միավոր է ստացել նրանցից յուրաքանչյուրը:

Լուծում

  • 75-7=68
  • 68:2=34 Հայկ
  • 34+7=41 Արամ

Առաջադրանքներ 12․10․2018

1․ Այդ որդու մասին էր, ում որդեգրել էին և շատ լավ խնամում էին, սակայն նա միշտ նայում էր հեռուն, հիշում իրենց հին ջրաղացը և ծնողներին։ Մի օրել կարոտին չդիմանալով տանից փախչում է և վերադառնում իր տուն։

 

Նմանություն       

Նմանությունը այն էր, որ երկուսնել կորել էին, երկուսնել ունեին խնամակալներ, բայց միևնույն է հիշում ու կարոտում էին իրենց տունը, որտեղ ծնվել էին, և որը նրանց այնքան հարազատ էր։

 

Տարբերություն

Եղնիկը ձգտում էր իր մայր բնությանը, որտեղ նրա համար ապրելը ավելի հարմար էր, իսկ տղան կարոտում էր իր տունը, ծնողներին։

 

Առաջադրանքներ 12.7.2018

2. Նկարագրի՛ր եղնիկին:

Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ: Եղնիկը չնայած հարմարվել էր արդեն, սակայն նա ձգտում էր բնությանը, իր աչքերում կարոտ կար, տենչանք դեպի անտառներ: Նրա համար ավելի բարենպաստ էր բնությունը, որտեղ նա ծնվել էր, և որտեղ իրեն լավ կզգար:

4. Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը

Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

6. Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

A letter to my friend

Dear Alex. Let me tell you about my school. I go to a private school (մասնավոր դպրոց) after Mkhitar Sebastatsi. I am in the fourth grade of the Southern School of Mkhitar Sebastatsi Educomplex. My school is very big, bright and clean. Our classrooms have walls (պատ). We have a lot of fruit trees (մրգատու ծառեր) around our school. There is also a big dog called Arjuk. He lives in his dog-house. It’s our duty to take care of (խնամել, հոգ տանել) the plants and feed (կերակրել) Arjuk. After classes we can ride bikes, play different outdoor games, dance and sing. We have joyful days here especially (հատկապես) in summer. We have an outdoor swimming-pool where we swim after

classes. We don’t have lessons in the open air (բացօթյա դասեր). I’m not fond of (սիրում եմ) reading books under the trees. We do different subjects at school: Armenian, Russian, English, Maths, Nature Study, Technology and PE. I like all the subjects, besides Singing because they are very interesting.

Sometimes we go to theatre and museum. Last month we went to Gyumri and visited many interesting places.

I think it’s one of the best schools in Yerevan. I like my school very much.

Best wishes, your Ishxan

 

Եղնիկը

____«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառոտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
____Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
____«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
____Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
____Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
____Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
____Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
____Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
____Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
____Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
____Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
____Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
____Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
____Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառ

   Համառոտ

3․ Հեղինակը պատմում է, որ նրա բարեկամ որսորդը գնում է անտառ և մի եղնիկ բռնում և բերում նվիրում իր երեխաներին։ Այդ եղնիկը երեխաների հետ պարտեզում վազվում է, ճաշում և քնում։ Եղնիկը արդեն ոնցվոր իրենց ընտանիքից լիներ։ Մի օր եղնիկը բարձրանում է պատշգամբ կարոտած և թախծոտ աչքերով նայում է իր ոսկեգեղմ անտառին։ Եվ ինչպես մարդու հոգին այնպես էլ եղնիկի հոգին կարոտում է իր տանը՝ անտառին։ Եվ մի օր էլ ուժեղ փոթորիկ է լինում և եղնիկը չի կարողանում հաղթահարել իր հուզմունքն ու պատշգամբով թռչում է դեպի մառախլապատ անտառը։  ․

5․ Կարոտն այն միակ զգացմունքն է, որ չի ճանաչում մարդ և բնություն։ Հեղինակը նկարագրում է եղնիկի կարոտն ու անտառի կանչը։